«Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով:
Հարցադրումը կարող է դիտվել հեքիաթի կամ ֆանտաստիկայի ժանրից. մի՞թե մեր օրերում կան այդպիսի հնարավորություններ, և եթե կան, ապա ինչու՞ դրանք չեն իրացվում, չէ՞ որ դրանով կվերանա աղքատությունը, կկանխվի արտագաղթը, կբարգավաճի երկիրը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փորձարկվել է առաջին օդային տաքսի ծառայությունը: Ուղևորներ տեղափոխող օդային տրանսպորտային միջոցը՝ EHang 216-ը, հաջողությամբ մի շարք թռիչքներ է իրականացրել, ու վայրէջք կատարել քաղաքի տարբեր մասերում գտնվող ֆուտբոլի դաշտերում: Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Վերջին տարիներին հայկական տեքստիլ արտադրության զարգացումը վկայում է, որ մի քանի կայացած ընկերությունների շնորհիվ վերականգնվում են Հայաստանից արտահանվող տեքստիլ արտադրանքի երբեմնի հեղինակությունն ու ծավալները: Ներկայումս տեքստիլ արդյունաբերությունն արտահանման ծավալներով զիջում է միայն գյուղատնտեսությանն ու ադամանդագործությանը (ներառյալ ոսկերչությունը)։
Աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, իսկ պարենային ապրանքների գները սլանում են վեր ու վեր։ Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո կգտնվեն գնաճը զսպող ինչ-ինչ մեխանիզմներ, և ժողովուրդը որոշակիորեն կզգա դրական փոփոխությունը։
Այս տարվա առաջին եռամսյակում մուտքերը գերակատարվել են ստվերի բացահայտման հաշվին և ոչ տնտեսության ակտիվացման։ Մենք կատարելու և գերակատարելու ենք պետբյուջեով սահմանված մուտքերի հավաքագրումը՝ ստվերից դուրս բերելով հարկերը։
Մինչ Եվրոպան ծանր ու թեթև էր անում` ֆինանսավորե՞լ, թե՞ չֆինանսավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ներկայացրած 13 ծրագրերը` գորդյան հանգույցը կտրեց Վաշինգտոնը։ ՀԲ-ն առաջիկա հինգ տարվա համար Հայաստանն կհատկացնի կես միլիարդ դոլարի վարկ։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...